Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա հասկացաք, թե ինչից փրկեցինք Թբիլիսին ու Վրաստանի մյուս շրջանները 2008 թ.-ին. Սաակաշվիլին վատացել է դատարանի դահլիճում. JAMnews

Ապրիլ 21,2022 11:41

JAMnews. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վատացել է դատարանի դահլիճում և դիմել բժշկի։ Նախկին նախագահի կողմից սահմանն ապօրինի հատելու գործով դատավարությունը ժամանակավորապես կասեցվել է։

Կես ժամ դադարից հետո Սաակաշվիլին վերադարձել է դահլիճ և խոսել իր առողջական վիճակի մասին։ Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը մշտական թուլություն, անքնություն ունի, իսկ կիրակի օրը՝ ապրիլի 17-ին, ամբողջովին կորցրել է ոտքերի վերահսկողությունը։
«Հիմա այն քաշին եմ, ինչ հացադուլի ամենակրիտիկական շրջանում էի, վերջին օրերին նիհարել եմ մոտ 12 կգ, հազիվ եմ ուտում… Կիրակի օրը ամբողջովին կորցրեցի ոտքերիս վերահսկողությունը, ինչի պատճառով թեթև ցավեր ունեմ ձեռքերի և ոտքերի շրջանում։ Սա գործնականում տեսել են հանրապետական հիվանդանոցում և ասել, որ վիճակը ծանր է, ես արել եմ այն, ինչ ինձ ասել են բժիշկները…. Այս բանտը, իհարկե, ամենևին էլ հարմարեցված չէ որևէ բանի բուժման համար, սա հասկանալի է, բայց ես շնորհակալ եմ բժիշկներին… Ես չէի կարող շարունակել ներկա գտնվել… եթե չլինեին ուժեղ ցավազրկողները [ …]»,- ասել է նախկին նախագահը։

Նրա խոսքով՝ սա հետտրավմատիկ համախտանիշ է։ Նա հիշեց, որ ավելի վաղ իրեն ճիշտ ախտորոշում տված բժշկի ամուսինը ազատվել է առողջապահության նախարարությունում զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ ախտորոշումը հայտնվեց լրատվամիջոցներում։
Սաակաշվիլին իր ելույթում անդրադարձավ նաև իր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը և հայտարարեց, որ այդ կուսակցությունը ոչ թե պատերազմի, այլ Վրաստանի պաշտպանության և գոյատևման կուսակցություն է։

«Ողջ տարածաշրջանին և աշխարհին մեծ փոփոխություններ են սպասվում։ Ուկրաինան և աշխարհը հաղթում են այս պատերազմում և հաղթում են Վրաստանի դարավոր թշնամուն։ Այնպես որ, պետք չէ բարդութավորվել: Հիմա հասկացաք, թե ինչից փրկեցինք Թբիլիսին ու Վրաստանի մյուս շրջանները 2008 թ.-ին: Փաստն այն է, որ Վրաստանի համար մեծ վտանգ էր պատրաստվում ու պատրաստվում է։ Իսկ Ուկրաինայում բացվեցին ռուսամետ կազմակերպությունների հարյուրավոր գրասենյակներ, սակայն Զելենսկին ժամանակին փակեց դրանք։ Դրանք բացվել են նաև Վրաստանում։ Այդ գրասենյակները բացվել են դեռ պատերազմից առաջ, քանի որ հենց վերջացնեին Ուկրաինայի հետ, ներխուժելու էին այստեղ։ Ուկրաինան կանգնեց այս նենգ ծրագրի ճանապարհին»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930