Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. Պետությունը չձախողեիք այսքան սոցիալական խնդիր չէր առաջանա, եղած գումարներն անվտանգությանն ու զարգացմանը կուղղվեին

Ապրիլ 21,2022 11:28

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանությունն ու «հարակից նվագախումբը» վերջին շրջանում անընդհատ խոսում են արցախցիներին ուղղվող սոցիալական «աննախադեպ» հոսքերի մասին, փորձելով ցույց տալ, թե, տեսեք, մենք չենք հրաժարվել Արցախից։

Այսինքն՝ պատերազմը, դրանում իրենց պարտությունը, որն Արցախում և Հայաստանում աննախադեպ ծանր սոցիալական վիճակի է հանգեցրել և որի մեղմանը գումար է ուղղվել փորձում են ժողովրդին որպես «լավություն ծախել»։

Պետությունը չձախողեիք այսքան սոցիալական խնդիր չէր առաջանա, իսկ եղած գումարներն անվտանգությանն ու զարգացմանը կուղղվեր։

Երկրորդ, խորհրդարանի ամբիոնից հայտարարում եք, թե Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում, օրը ցերեկով Արցախի՝ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածը, առևտրի հանում, հետո էլ թե՝ «աննախադեպ» սոցիալական ծախսեր ենք արել։

Վաղն էլ ասելու են, դե գիտե՞ք, Արցախը հանձնեցինք Ադրբեջանին, բայց դե Արցախին ուղղվող գումարով հիմա Հայաստանում «աննախադեպ» ասֆալտ ենք անում կամ թոշակ ենք բարձրացնում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930