ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Դավիթ Սեյրանի Զաքարյանը 2022 թվականի ապրիլի 20-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ:
Կենսագրություն
Դավիթ Սեյրանի Զաքարյանը ծնվել է 1989 թվականին:
2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2017թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
Կարդացեք նաև
Աշխատանքային գործունեություն
2013-2014թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ
2014-2015թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, ՀԿԳ քննիչ
IX.2015թ.- XII.2015թ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ
2015-2017թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ
2017-2021թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ, պետի տեղակալ
2021-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով և պարգևատրվել պետական պարգևով:
Այլ տվյալներ
2010-2012թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած չէ:
Քննչական կոմիտե