Բուլղարիայի մայրաքաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարած Հայաստանի հավաքականի միանգամից երեք անդամներ մտել են եզրափակիչ եւ մենամարտելու են չեմպիոնական ոսկե մեդալի համար:
Նրանք են. Էրիկ Իսրայելյանը՝ 60 կգ քաշային կարգ, Արես Հակոբյանը՝ 67 կգ եւ Համլետ Ադամյանը՝ 80 կգ:
Մեր երեք բռնցքամարտիկներն էլ մրցաշարն անցկացրել են մեծ վերելքով եւ վստահ հաղթանակներ են տարել: Սակայն ամենատպավորիչը, թերեւս, Էրիկ Ալեքսանյանի վարած մարտերն են եղել: Նա նախնական փուլերում երեք մրցակիցների պարտության մատնել է նոկաուտով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ