Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անել հայտարարություններ, որոնցով հակասում է իր՝ նախկինում արված մտքերին: Մասնավորապես, նրա հայտարարությունները շատ տարբեր են լինում հենց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով: Այժմ փաստերով. ինչպես հիշում եք, Փաշինյանը վարչապետ ընտրվելու անմիջապես հաջորդ օրը՝ 2018 թվականի մայիսի 9-ին, առաջին աշխատանքային այցը կատարեց Արցախ։ Այստեղ Փաշինյանը բավականին հստակ նշել էր Հայաստանի՝ բանակցությունների պահանջները եւ փոխզիջումների գնալու պատրաստակամության հնարավոր տարբերակները:
«Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։ Դրանից արդեն մեկ տարի հետո Փաշինյանը Ստեփանակերտում անկախության միջազգային ճանաչումը համարեց «առաջնահերթ խնդիր», որ եղել է եւ կմնա Հայաստանի համար։ Ապա նրա կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ շրջանառության դրվեց «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի կիրառելիության անհրաժեշտությունը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։