Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Սիմոնյան. Ցանկացած քաղաքական ուժ, որն այս քաղաքական ուժին ինչ-որ ձեւով հորդորում է, որ հեռանան, ճիշտ է անում. «Հրապարակ»

Ապրիլ 21,2022 10:14

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը յուրահատուկ պատկերացում ունի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մեթոդների մասով, բայց չի ցանկանում բարձրաձայնել։ Սիմոնյանը, ի դեպ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ չէ, չի կիսում ԼՀԿ-ի ու Մարուքյանի որոշ հայացքները, բայց Էդմոն Մարուքյանն իր ընկերն է, նրա հետ հաճախ է հանդիպում, շփվում։

– Ընդդիմությունը մի քանի օր է՝ ակցիաներ, նստացույց է իրականացնում Փաշինյանի հեռացման համար, Դուք ինչպե՞ս եք գնահատում։

– Ես, ամեն դեպքում, ուրախ կլինեմ, որ այս քաղաքական իշխանությունն օր առաջ հեռանա, որովհետեւ կա՛մ ինքը չգիտի ընդհանրապես, թե ինչ է անում հայկական պետականության հետ, կա՛մ շատ լավ էլ գիտի, ու շատ վատ է, որ գիտի, որովհետեւ սխալ ճանապարհներով է տանում։ Այնպես որ, ցանկացած քաղաքական ուժ, որն այս քաղաքական ուժին ինչ-որ ձեւով հորդորում է, որ հեռանան, ես համարում եմ, որ ճիշտ է անում։ Բայց, միեւնույն ժամանակ, դա պետք է ինքնանպատակ չլինի։ Պետք է լինեն լուծումների առաջարկներ, որ ինչ-որ հարց իրենք պատկերացնում են՝ հետեւյալ ձեւով պետք է լուծվի։ Մարդիկ պետք է ընտրելու հնարավորություն ունենան, թե որ քաղաքական ուժը լուծման ինչ առաջարկ է ներկայացնում կոնկրետ խնդիրներին։ Թե չէ սխալ է, որ քաղաքական ուժերն ասում են՝ եկեք ինձ ընտրեք, հետո ես կասեմ, թե որ հարցն ինչպես եմ լուծելու։

– Իսկ բացի հրապարակային աշխատանքից, հրապարակում աշխատանք տանել չե՞ք պատրաստվում` միանալ Փաշինյանի հեռացման պայքարին։

– Եթե ես դիտարկեմ, որ դա արդյունավետ է՝ այո, բայց էսօր դեռեւս դրա արդյունավետությունը ես չեմ տեսնում, որովհետեւ, էսպես ասեմ, այն գործիքով, որով այս իշխանությունը եկել է իշխանության, հնարավոր չէ կամ քիչ հավանական է, որ նրան կարելի է դուրս հրավիրել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930