Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկի կանխատեսումը Հայաստանի մասով բավական վատատեսական է, սակայն իրականում, պատկերը համեմատաբար ավելի բարվոք է. Կարեն Սարգսյան. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 21,2022 10:04

Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը 4 անգամ պակաս է այդ կառույցի՝ այս տարվա հունվարի կանխատեսումից։ Փոխարենը ավելի բարձր են Վրաստանի եւ Ադրբեջանի ցուցանիշները։ Ինչի հետ է կապված մեր ցուցանիշի նվազումը, եւ որն է իրական պատկերը։ Համենայնդեպս, ինչպես մեզ հետ զրույցում հավաստեց տնտեսագետ Կարեն Սարգսյանը, իրականում պատկերն ավելի բարվոք է միջազգային այդ կառույցի կանխատեսումից։

Համաշխարհային բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը 2022 թ. կանխատեսվում է 1.2 տոկոս, ինչը 4 անգամ պակաս է այս կառույցի 2022 թ. հունվարի կանխատեսումից: Ընդ որում՝ Վրաստանում այս ցուցանիշը կանխատեսվում է 2.5 տոկոս, իսկ Ադրբեջանում՝ 2.8 տոկոս:

Ըստ էության, Համաշխարհային բանկի կանխատեսումը Հայաստանի մասով բավական վատատեսական է, սակայն իրականում, ինչպես շեշտեց տնտեսագետը, «պատկերը համեմատաբար ավելի բարվոք է»:

Փաստացի, նրա խոսքերով, թեեւ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր բացասական ազդեցությունն անշուշտ թողնում է մեր տնտեսության վրա, սակայն Ռուսաստանից եւ Բելառուսից զբոսաշրջիկների աննախադեպ մեծ հոսքը, որոնց թվաքանակը 2022 թ. առաջին եռամսյակում կազմել է շուրջ 249000, էապես կնպաստի մասնավոր հատվածի պահանջարկի աճին՝ մանրածախ առեւտրի եւ ծառայությունների ոլորտում։

«Իսկ եթե հաշվի առնենք, որ դրանց զգալի մասը նաեւ ՏՏ ոլորտի մասնագետներ են եւ մտադիր են ՀՀ-ում գործունեություն ծավալել, ապա կարծում եմ՝ մոտ ժամանակ ականատես կլինենք այս ոլորտում աճի բարձր ցուցանիշի: Հաշվի առնելով վերոգրյալը, կարծում եմ՝ Հայաստանում 2022 թ. տնտեսական աճի միջին ցուցանիշը կլինի տարածաշրջանի համար նախատեսված տնտեսական աճին մոտ»,- եզրափակեց Կ. Սարգսյանը:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930