Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի գլխավոր խնդիրը հայ և ադրբեջանցի գործընկերներին խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում օգնելն է: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովայի խոսքով` նա արդեն ակտիվ ներգրավվել է աշխատանքներում, օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, և արդեն համաձայնեցված է առաջիկայում նրա այցի օրակարգը Բաքու: Այցի ժամկետները Զախարովան խոստացել է հայտնել ավելի ուշ:
«Երկխոսության հիմքը Ադրբեջանի առաջարկած հիմնարար սկզբունքներն են Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների հաստատման համար, և ընդհանուր առմամբ այդ առաջարկներին Երևանի կառուցողական արձագանքը»,- ասել է Զախարովան:
Միաժամանակ Զախարովան նշել է, որ Ռուսաստանի միջնորդական ջանքերը հենվում են «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունների մշակման անփոխարինելի փորձի վրա», որոնք թույլ տվեցին դադարեցնել արյունահեղությունը տարածաշրջանում և բացել իրական հեռանկարներ մարդասիրական մի շարք խնդիրների համար՝ տրանսպորտային հաղորդակցությունների բացում, հայ-ադրբեջանական սահմանազատում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ