Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ղալեչյանը իմ շատ վաղուցվա ընկերն է, Արա Այվազյանին ճանաչում եմ». Վանեցյանի պատասխանը, թե ինչու էին ԱԳՆ նախկին պաշտոնյաները Ռուբեն Վարդանյանի մոտից եկել իր մոտ

Ապրիլ 20,2022 23:33

Երեկ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանն ու նախկին փոխարտգործնախարար Գագիկ Ղալեչյանը Ազատության հրապարակում էին՝ աջակցելու «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:

Aravot.am-ն այս առնչությամբ Վանեցյանին հարցրեց՝ քաղաքական շրջանակներից հայտնի է, որ նրանք պաշտոնանկությունից հետո Ռուբեն Վարդանյանի կողքին էին, իր կուսակցության հետ էին, այնուհետեւ նրանց տեսանք ձեր կողքին, սա արդյոք նշանակում է, որ նրանք արդեն սկսել են ձե՞զ հետ համագործակցել: Նա պատասխանեց. «Գագիկ Ղալեչյանը իմ շատ վաղուցվա ընկերն է: Արա Այվազյանին ճանաչում եմ: Ես չեմ կարող մեկնաբանել Ռուբեն Վարդանյանի հետ կապված, որ դուք ասում եք, չունեմ նման տեղեկություն: Հա, մամուլում եղել են ինչ-որ հրապարակումներ, բայց եկեք ավելի լավ է այդ հարցը իրենց տվեք»:

Ճշտեցինք՝ ձեզ հե՞տ են հիմա, ճի՞շտ ենք հասկանում՝ Վանեցյանը պատասխանեց. «Իմ հետ դուք էլ եք, մյուսն էլ է, մյուսն էլ է, որովհետեւ ես այս պահին պայքարում եմ հանուն մեր երկրի ու ժողովրդի անվտանգության: Հավատացեք, այս պայքարը բոլորինս է: Ով հայ է, ում երակներում հոսում է հայի արյուն, չի կարող այս պայքարից անմասն մնալ: Իրականում սա ազնիվ նպատակներ հետապնդող պայքար է, պայքար է՝ հանուն մեր հայրենիքի: Հենց մարդիկ դա հասկանան, որ այստեղ քաղաքական ինչ-որ հարց չկա, պաշտոնակռիվ…Այո, իշխանափոխությունը միջանկյալ միջոց է, որ հասնենք մեր վերջնական նպատակին»:

Հարցին՝ երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, «Պատիվ ունեմ» դաշինքը ցույցեր էր անում ԱԳՆ շենքի մոտ, դուք ասում էիք, որ նա իրավունք չունի հրաժարական տա, մինչեւ գաղտնի փաստաթղթերը ջրի երես չհանի, հիմա ջրի երես հանե՞լ է, այդ բոլոր հարցերը դուք իրեն տվե՞լ եք՝ Վանեցյանը պատասխանեց. «Երեկ այդ հարցերի պատասխանը տվեց Արա Այվազյանն իր ծավալուն հարցազրույցում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hunan says:

    Ասա ընկերդ ով է, ասեմ դու ով ես։ Ղալեչյանը Սերժի մոտ խորհրդական աշխատելու տարիներին քիթը խոթել էր նույնիսկ մի դատական գործի ընթացքի մեջ ու նախագահականից հեռախոսային արդարադատություն էր վարում։ Նենց որ զարմանալու բան չկա։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930