Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը եւ իր կամանդը պետք է պատժվեն, թե չէ տեռոր կլինի». անմահացած զինծառայողի ծնող

Ապրիլ 20,2022 22:44

Զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ Եռաբլուրից գնացել են Ազատության հրապարակ ու հայտարարել 44-օրյա պատերազմի մասնակից տղաների բողոքի ակցիային  միանալու մասին։ «Մենք Եռաբլուրից ենք այստեղ եկել ու լինելու ենք այստեղ, միացել ենք մեր տղաներին, որոնք 44-օրյա պատերազմին մեր տղաների հետ հավասար կռվել են: Հրաշալի  է, որ գոնե ողջ տղաներ ունենք, որոնք հիմա կանգնել են:

Ուզում ենք կոչ անել մեր ազգին, հասկացեք, որ ամեն ինչ գնալով կորցնում ենք…Կարելի է ախորժակը կորցնել, ոչ թե հայրենիքը, աշխատանքը կորցնել, ոչ թե հայրենիքը: Պետք է վեր կենալ, այսպես չի լինում»,-ասաց անմահացած տղաներից մեկի ծնողը:

«Նիկոլը, իր կամանդը,իրեն աջակցողները պետք է պատժվեն, թե չէ տեռոր կլինի…Մենք ծնողներս ամեն օր մտածում ենք տեռորի մասին: Քրեական հետապնդումից էլ չենք վախենում, կյանքս են վերցրել, էլ ինչը հետապնդեն,  էդ մենք ենք իրենց հետապնդում»,-ասաց  նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930