Ազատության հրապարակում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի եւ Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունների ժամանակ միջադեպ տեղի ունեցավ։ Մի տարեց տղամարդ, մոտենալով հացադուլ հայտարարած պատերազմի մասնակից տղաներին՝ սկսեց հայհոյանքներ տեղալ, եւ նրան փորձեց սաստել մեկ այլ տղամարդ։ Երկուսի միջեւ «ձեռնամարտ» տեղի ունեցավ, ինչից հետո ոստիկանները, լսելով ներկաների բղավոցները, մոտ վազեցին։ Քաղաքացիները վրդովվեցին այն փաստից, որ ոստիկանները տարեց տղամարդուն բերման ենթարկելուն զուգահեռ քաշքշելով տարան նաեւ մյուս՝ Արթուր անունով տղամարդուն․ քաղաքացիները պնդեցին, որ տարեց տղամարդը հարբած էր, ինչո՞ւ են Արթուրին նույնպես տանում։ Ոստիկանները, սակայն, անդրդվելի էին։ Անգամ միջադեպը նկարահանող լրագրողների վրա էին բղավում, որ հեռու գնան ծառայողական մեքենաներից։
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև