«Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ դիմում են նման կոչով, աջակցում, հասկանում եւ մտահոգվում են մեր առողջության համար։ Սակայն հացադուլը, մեր պատկերացմամբ, իր խնդիրը պետք է լուծի»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Արցախի ՄԻՊ-ի՝ հացադուլը դադարեցնելու խնդրանքին՝ ասաց պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը։
«Քանի դեռ խնդիրը չի լուծվել, հացադուլը շարունակվում է։ Անկախության սերնդի կրիտիկական զանգվածը թվով չեն հաշվում, այն պետք է հավաքվի այստեղ, եւ մենք արձանագրենք, որ այն առկա է։ Այդ պահից սկսած հացադուլը կդադարի»,-հավելեց Նվեր Կիրակոսյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ