Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ «Արաբկիր վարչական շրջանում ստահակը կամ ստահակները պոկել ու գողացել են Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի դիմաց՝ Վահագն Դավթյանի այգում տեղադրված հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ, մեծն Կոմիտասի դիմաքանդակը: SHAMSHYAN.com-ը հուսով է, որ ոստիկանության Արաբկիրի բաժնից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Արաբկիրի թաղապետարանի «քթի տակից» կատարված վանդալիզմի հեղինակը կամ հեղինակները կհայտնաբերվեն ու այդ սրբապիղծները օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն քրեական պատասխանատվության»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում