«Հասել ենք արժանապատվության կարմիր գծին»՝ արդեն երրորդ օրը հացադուլ հայտարարած երիտասարդներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն իրենց ձեւակերպմամբ՝ Արցախն Ադրբեջանի կազմում չպատկերացնողներին հրավիրել էին Ազատության հրապարակ: Նրանց է միացել նաեւ 44-օրյա պատերազմի եւս մեկ մասնակից Մնացական Ավետիսյանը:
Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում՝ տեսանյութով: «Արցախի պետականությունը և մեր հայրենակիցների՝ պատմական հայրենիքում ապրելու, արարելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Կոչ եմ անում երիտասարդներին միանալ, մոբիլիզացնելու գաղափարները, տեր կանգնելու մեր հայրենիքին»,-ասել է Մնացական Ավետիսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ