Ազատության հրապարակում ոստիկաններն արգելում էին հացադուլ անող երիտասարդներ Նվեր Կիրակոսյանին ու Արթուր Ավագյանին ցելոֆանե տոպրակներով հովանոցի կողքերը փակել՝ տաք լինելու ու միջանցահովերից չտուժելու համար: Միջադեպին խառնվեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը. «Հարց եմ տալիս՝ հացադուլ անող տղաներին ինչի՞ եք արգելում, որ մի հատ տոպրակ փաթաթեն»:
Ի պատասխան՝ ոստիկաններն ասացին, թե՝ «հուզական բաներ եք ասում, ոստիկանությունը պայմանավորվել է, հիմա կամերաների դեմը հուզական բաներ եք ասում, որ ի՞նչ անեք»:
Թե ինչու էին այդ գործողությունն իրականացնում, ինչ նպատակով՝ ոստիկանը չցանկացավ մեկնաբանել՝ լրագրողներին հորդորելով դիմել լրատվական ծառայություն:
Հացադուլավորներն էլ վստահեցնում էին, որ իրենք որեւէ պայմանավորվածություն չեն խախտել. «Պայմանն այսպես է՝ երբ որ եղանակային պայմանները վատն են, ցելոֆանը բարձրացնում ենք, երբ որ գիշեր է՝ բարձրացնում ենք, ցերեկը՝ չէ: Մենք մանրախնդրություն չենք անում: Եթե զգանք, որ ոստիկանությունը մեր արարքների դեմ էական խախտում է անում, մենք կբարձրաձայնենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ