Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանին պետք է տրվեն անվտանգության երաշխիքներ, եւ միայն դատարանը որոշի՝ դա դավաճանությո՞ւն էր, թե՞ լակոտակրատիայի անմեղսունակություն»․ Նաիրա Զոհրաբյան

Ապրիլ 20,2022 20:20

«Դա կաշառք է Արցախը հանձնելու դիմաց՝ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Երբ Փաշինյանն ԱԺ-ում ասում էր, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, ինչը նշանակում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնել, ապա դրա գինն այդ կաշառքն է»,-Ազատության հրապարակում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի եւ Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունների ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին կայացել էր Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացքում «Փաշինյանը եւ Միշելը քննարկել են նաեւ ԵՄ-ի Արեւելյան գործընկերության տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ եվրո հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ կամ Արցախը կտոր-կտոր, փուլ առ փուլ կհանձնվի, կամ Նիկոլ Փաշինյանը հրաժարական պետք է տա․ «Այսքանից հետո ժողովուրդն ինչի՞ է սպասում, այս իշխանությունն ազգակործան է  եւ պետք է հեռանա։ Նա պարզ ասեց, ծնողներ, որ տարել եւ մորթել է ձեր որդիներին, բայց արձագանք չեղավ հանրության կողմից։ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար նա այլեւս «ջոնի-բրջոնի» է․․․Հայաստանին պետք է նոր բանակցող, անցումային կառավարություն։ Փաշինյանին, նրա ընտանիքին եւ քաղաքական թիմին պետք է տրվեն անվտանգության երաշխիքներ, եւ միայն դատարանը պետք է որոշի նրանցից յուրաքանչյուրի մեղավորության աստիճանը՝ դա դավաճանությո՞ւն էր, թե լակոտակրատիայի անմեղսունակություն։ Արցախը հանձնելու հետհաշվարկը սկսված է։ Օրերը գնում են։ Նա իշխանության է եկել ժողովրդով եւ պետք է հեռանա ժողովրդով»։

Նաիրա Զոհրաբյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակից որոշ օլիգարխներ ապրանքաշրջանառության մասին են խոսում, մինչդեռ չկա տնտեսագիտական հաշվարկ, եւ իրականում այդտեղ անձնական բիզնես շահն է խոսում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930