Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Կարապետյան. Խաղաղության համաձայնագիր կնքելու շտապողականությունը Ռուսաստանի համար ընկալելի չէ

Ապրիլ 20,2022 19:55

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աննա Կարապետյանը Ազատության հրապարակում հանրային քննարկման ժամանակ հայտարարեց, որ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղավորվում է Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության տրամաբանության մեջ:

Եթե Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպման ժամանակ ընդհանրապես խոսք չկար Արցախի մասին եւ խոսվում էր միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորելու մասին, ապա Մոսկվայի հանդիպումից հետո խոսեցին արցախյան հակամարտության կարգավորման մասին, բայց խոսք չկար Արցախի կարգավիճակի մասին: Սա մտահոգիչ է, բայց կարեւոր է, որ արձանագրվեց, որ արցախյան հակամարտություն կա, դրա շուրջ պետք է բանակցություններ լինեն՝ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով: Մոսկվայում խոսվել է նաեւ Հայաստան-Ադրբեջան երկխոսության մասին եւ չի նշվել խաղաղության համաձայնագրի մասին: Ըստ բանախոսի, Ռուսաստանը ցույց է տալիս, որ խաղաղության համաձայնագիր կնքելու շտապողականությունը իր համար ընկալելի չէ կամ  ինչպես ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ դա հեռու ապագայի հարց է :

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930