Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Գալստյանի կարծիքով, այսօրվա իշխանավորներին կարելի է համարել թուրքական ազդեցության գործակալներ

Ապրիլ 20,2022 19:22

«Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Խաչիկ Գալստյանն այսօր Ազատության հրապարակում կազմակերպված «Հայ-թուրքական հարաբերություններ» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարեց, որ 2018 թվականին Հայաստանում, «այսպես կոչված հեղափոխության արդյունքում» իշխանության են եկել մարդիկ, որ Թուրքիայում են կրթություն ստացել, որոնց կարելի է համարել թուրքական ազդեցության գործակալներ : Ըստ Խաչիկ Գալստյանի, ցանկացած, այդ թվում՝ թուրքական մշակութային միջավայրում սովորողը՝ գիտակցաբար, թե ենթագիտակցաբար դառնում է տվյալ մշակույթի կրողը, իսկ սեփական երկրում՝ այդ մշակույթի դեսպանը:

Թուրքիան իր ազդեցությունը տարածելու համար լայնորեն օգտվում է այս փափուկ ուժից, միայն 2021 թվականին մոտ 300 հազար օտարերկրացի ուսանող է  ուսանել Թուրքիայում : «Սա պատահական չէ, չէր կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց լինել անձ, ով հեղափոխությունից շաբաթներ անց վերադառնում է Թուրքիայից: Ազգային ժողովի պատգամավորներ են ընտրվում մարդիկ, ովքեր թուրքերի հետ հայոց պատմության դասագրքեր ու չափորոշիչներ են մշակել»: Դա լրիվ բացատրելի է փափուկ ուժի գործիքակազմի տրամաբանության մեջ, վստահ է Խաչիկ Գալստյանը:

Ըստ Խաչիկ Գալստյանի, փափուկ ուժի գործիքներից են նաեւ թուրքական սերիալները, որ տարածված են ողջ աշխարհում, նայում են նաեւ Հայաստանում: Փափուկ ուժ է նաեւ տնտեսական էքսպանսիան, երբ էժան ապրանքներով ողողում ես պոտենցիալ հակառակորդ երկրի շուկան եւ նվաճում այն: Բանախոսը վստահ է, որ Թուրքիայի դեմ մեր շուկան բացելը կոչնչացնի մեր տնտեսությունը, մասնավորաբար՝ գյուղատնտեսությամբ զբաղվող 600 հազար տնտեսությունները դառնում են ծայրահեղ աղքատության շահառու:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930