Հուշարձանների պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք է կազմակերպվել Դիլիջան համայնքում։ Այդ մասին Aravot.am-ին հայտնեց Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը։ Վերջինս տեղեկացրեց,որ օրեր առաջ մաքրման և բարեկարգման աշխատանքներ են կատարվել համայնքի հուշարձանների և հուշաղբյուրների հարակից տարածքներում։
Հանդիսավոր միջոցառում է տեղի ունեցել նաև Դիլիջանի կենտրոնական գրադարանում, որի ընթացքում ներկայացվել են նաև Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձանները։ Միջոցառման մասնակից դպրոցի աշակերտները տեղեկատվություն են հավաքագրել Տավուշի մարզի պատմամշակութային վայրերի և դրանց կարևորության մասին։
Կարդացեք նաև
Նոնա Գրիգորյանը հավելեց, որ հուշարձանների պահպանումը կարևոր խնդիր է մշակութային ոլորտի համար։ Նման միջոցառումները կազմակերպումը կխթանի այնպիսի ծրագրերի և նախաձեռնություններ իրագործումը, որոնք կօգնեն պատմամշակութային արժեքների պահպանմանը համայնքում։ Հիշեցնենք,որ 1983 թվականից՝ ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Հուշարձանների պահպանության միջազգային օր՝ նպատակ ունենալով ամենատարբեր միջոցառումների շնորհիվ էլ ավելի օժանդակել համաշխարհային պատմամշակութային ժառանգության պահպանությանը,մեծացնել հանրության տեղեկացվածությունը տվյալ երկրում գտնվող պատմամշակութային հուշարձանների մասին:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ