Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազել են ճանապարհային երթևեկության խախտումները և դրանց հետևանքով մահվան ելքով դեպքերը

Ապրիլ 20,2022 18:42

Մասնավորապես, ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տվյալների՝ եթե 2021թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային հանցագործության 381 դեպք, որոնցից 60-ը՝ մահվան ելքով, ապա 2022թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է նման 337 դեպք, որոնցից մահվան ելքով դեպքերը եղել են 49-ը:

Այսինքն ՃԵԿ հանցավոր խախտումները նվազել են 11.5%-ով, իսկ մահվան ելքով դեպքերը՝ 18.3%-ով:

Նման դրական տեղաշարժը էականորեն պայմանավորված է նախորդ տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգության բարձրացման և ՃԵԿ խախտումների կանխարգելման ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից դատախազական ներգործության գործիքակազմի ակտիվ կիրառման արդյունքներով և իրավապահ մյուս մարմինների, ոլորտի համար պատասխանատու, իրավասու գերատեսչությունների հետ տարված հետևողական և նախաձեռնողական աշխատանքով:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930