Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային Սիրիայի ճակատագիրը սպառնում է նաեւ Հայաստանին. Արարատ Կոստանյան

Ապրիլ 20,2022 19:01

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը, «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Խաչիկ Գալստյանի բնութագրմամբ, «գրկախառնություն են թունավոր օձի հետ»: Այսօր, Ազատության հրապարակում կազմակերպված «Հայ-թուրքական հարաբերություններ» թեմայով քննարկման ժամանակ, Գեւորգ Դալթակյանն, ով որոշ ժամանակ բնակվել եւ ուսանել է Թուրքիայում, նախ մանրամասն ներկայացրեց Թուրքիայի քաղաքական դաշտը, որը նա պայմանականորեն չորս մասի բաժանեց. իշխանական կուսակցությունը՝ քաղաքական իսլամի, պետականամետության եւ ազգայնականության վրա հիմնված «Արդարություն եւ Զարգացում» կուսակցությունը, որի ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն է, Քեմալիստները՝ Աթաթուրքի հիմնած կուսակցությունը, որի համար կրոնը երկրորդ պլանում է, նրանց գաղափարախոսության հիմքում պետականամետությունն ու ազգայանականությունն են, «Ազգայնական շարժում»  կուսակցությունը, որը Հայաստանում հայտնի է «Գորշ գայլեր» անվամբ, որը թե կրոնական, թե ծայրահեղ ազգայնական հենք ունի եւ որի առանձնահատկություններից է հայատյացությունը եւ քրդամետ՝ «Ժողովրդավարական» կուսակցությունը, որը աչքի է ընկնում հայերի նկատմամբ դրական վերաբերմունքով:  Այս պատկերը նա կարեւոր է համարում իմանալ՝ պատկերացնելու համար Թուրքիայում տիրող ընդհանուր իրավիճակը:

Բանախոսը նկատեց, որ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ բանակցություններն ընթանում են Թուրքիայի իշխող կուսակցության հետ, որը իր բոլոր գործողություններն անում է Ադրբեջանի հետ համագործակցված

Արարատ Կոստանյանն էլ խոսեց այն արտաքին վտանգների մասին, որ Թուրքիան ներկայացնում է Մերձավոր Արեւելքում, ընդհանրապես: Այս համատեքստում, Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները, որոնք դրսեւորվեցին նաեւ Սիրիայում, ըստ բանախոսի, բնավ կապ չունեն, թե Թուրքիայի տվյալ պահի իշխանությունները իսլամակա՞ն են, թե՞ ազգայնական, քանի որ հիմքում նույն գաղափարն է՝ պանթուրքիզմ եւ պանիսլամիզմ՝ Թուրանական պետության ստեղծում, որը ձգվում է մինչեւ Չինաստանի սահմաններ: Արարատ Կոստանյանը նկատում է, որ Հայաստանը «կախված ոսկոր» է թուրքական այս ծրագրի մեջ եւ մենք մի բան պետք է հստակ հասկանանք, որ միայնակ դա կանխել չենք կարող: Բանախոսը, իհարկե, չի կարծում, որ Հայաստանը պետք է հակաթուրքական դիրքավորում ունենա, բայց գտնում է, որ այդ ծրագիրը կանխող ազգային պետություն պետք է լինենք եւ սերտ աշխատենք այնպիսի դաշնակիցների հետ, ինչպիսիք են  Իրանը, ՌԴ-ն, Հնդկաստանը, Արաբական որոշ երկրներ, որոնք նույնպես շահագրգիռ են տարածաշրջանում թուրքական ազդեցության չմեծացմամբ: Թուրանական պետության ստեղծման վտանգը Արարատ Կոստանյանը բավական մեծ եւ իրական է համարում, ինչը նաեւ Թուրքիայում չեն թաքցնում. թե պաշտոնական քարոզչությամբ, թե հեռուստաալիքներով, անընդհատ խոսվում է այդ մասին, ցուցադրվում են քարտեզներ եւ այլն: Նա հիշեցրեց, որ վերջերս, անգամ Թուրքիայի Ազգայնական կուսակցության ղեկավարը նման քարտեզ նվիրեց Էրդողանին: Մինչդեռ, հայկական իրականության մեջ այդ վտանգների մասին խոսող եւ ահազանգող մարդկանց երազողներ, ազգայնականներ են կոչում եւ պիտակավորում, թե միֆ են տարածում, որպեսզի հայ ժողովուրդը ահաբեկչության մեջ ապրի:

Ի հավաստումն այդ վտանգի՝ իրականություն լինելու, Արարատ Կոստանյանը նկատում է, որ Հյուսիսային Սիրիան այսօր ամբողջությամբ թուրքական տիրապետության տակ է, այնտեղ ուսուցանվում է թուրքերենը, շրջանառության մեջ է դրված թուրքական դրամը եւ սա իրականություն է, որը կարող սպառնալ նաեւ Հայաստանին: Թուրքիայի կողմից կիրառվող փափուկ ուժը, ըստ բանախոսի, նաեւ տնտեսությունն է ու  չի կարելի միայն Թուրքիայի հետ տնտեսական կապեր հաստատելու կամ բաց սահմաններ ունենալու համար, վտանգել պետության, պետականության, ազգի գոյությունը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930