Լրահոս
Օրվա լրահոսը

Կիսակոնսոլիդացված ավտորիտար կառավարման ձևից անցել է հիբրիդայինի. ըստ Freedom House-ի՝ Հայաստանը ժողովրդավարության բարելավում է գրանցել

Ապրիլ 20,2022 18:12

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազգերն անցումային շրջանում 2022» զեկույցը: Այս զեկույցում գնահատվում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ժողովրդավարության մակարդակը: Ըստ զեկույցի՝ Հայաստանը ժողովրդավարության բարելավում է գրանցել՝ երկրի վարկանիշը գնահատվել է 3.04՝ յոթ բալանոց սանդղակով: Նախորդ տարի զեկույցը Հայաստանին գնահատել էր 2.96:

Այսպիսով, ըստ զեկույցի՝ Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար կառավարման ձևից անցում է կատարել հիբրիդայինին:

Զեկույցում մասնավորապես ասվում է․ «Այն երկրները, որոնք ավտորիտար կառավարման համակարգից անցում են կատարել հիբրիդայինին, ներկայացնում են մի փոքր ավելի խոստումնալից պատկեր, թեև նրանք դեռևս չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին: Օրինակ՝ Հայաստանում 2018 թվականին քաղաքացիներն օգտագործեցին բողոքի շարժումը և մրցակցային ընտրությունների շարքը, որոնցից վերջինը կայացավ 2021թ.-ին՝ վճռականորեն վերջ դնելու Հանրապետական կուսակցության բազմամյա կառավարմանը։ Գործող առաջնորդները փոխարինվեցին քաղաքական գործիչների նոր սերնդով, որոնք, չնայած նկատելի թերություններին, հիմնարար պարտավորություն ունեն ժողովրդավարության և հանրային շահի հանդեպ»:

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930