Լրահոս
Օրվա լրահոսը

Միխայիլ Միշուստինը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է արագացնել Հայաստանի հետ տնտեսական գործակցության նոր ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները

Ապրիլ 20,2022 18:08

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Մոսկվայում ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և առաջարկել արագացնել Հայաստանի հետ տնտեսական գործակցության նոր ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպմանը Միշուստինն ասել է, որ 2021թ. Ռուսաստանն ու Հայաստանն ավելացրել են երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները մոտ 13 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա ցուցանիշի հետ՝ հասցնելով մինչև 2,6 մլրդ դոլարի: Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին ապրանքաշրջանառությունն ավելացել է 42 տոկոսով՝ հասնելով մոտ 430 մլն դոլարի: Նա նշել է, որ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի տնտեսության մեջ ներդրողների և արտաքին առևտրային գործընկերների շարքում:

«Մենք, իհարկե, շահագրգռված ենք ավելացնել երկկողմ գործակցությունը, սկսել նոր համատեղ ծրագրեր տարբեր ոլորտներում, ինչպիսին է էներգետիկան, լեռնարդյունաբերությունը, տրանսպորտային ենթակառուցվածքները, դեղագործությունը, ագրոարդյունաբերական համալիրը, թվային տնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը»,- ասել է Միխայիլ Միշուստինը:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, որ Մոսկվայի և Երևանի առջև նոր «ընդհանուր մարտահրավերներ» են ծառացած: Թե կոնկրետ ինչ նկատի ունի՝ Փաշինյանը չի հստակեցրել: «Բայց կան նաև հնարավորություններ, որոնք կարելի է գրանցել և փորձել օգտագործել դրանք»,- ասել է Փաշինյանը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930