«Մարդիկ ավելի հետաքրքրված են, ավելի շատ են։ Ազդանշանները կարծես թե դրական արդյունք են տալիս»,-Ազատության հրապարակում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «5165 շարժում» կուսակցության անդամ Մենուա Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ շարժումն իջեցրել է կուսակցական դրոշն ու միացել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի եւ Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբմանը։
«Վճռական գործողությունները ենթադրում են մարդկանց որոշակի քանակ, որ հնարավոր լինի դրանք անել։ Եթե քսան հոգով գործողություն անենք, մեզ շատ արագ կլիկվիդացնեն։ Ձնագնդիի էֆեկտով է տեղի ունենում մարդկանց շատացումը։ Մի մտածեք, թե ձեր գալը բան չի փոխելու։ Ժողովրդից մեկը դուք եք, պետք չի սպասել, որ հրապարակը լցվի՝ նոր գաք։ Ամեն մեկդ մտածեք, որ ինքներդ լինեք +1»,-դիմելով քաղաքացիներին՝ նշեց Մենուա Սողոմոնյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ