Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են արդարադատություն իրականացնող մարմիններում առկա խնդիրներին վերաբերող հետազոտական ծրագրերը

Ապրիլ 20,2022 18:17

Տեղի է ունեցել արդարադատություն իրականացնող մարմիններում առկա խնդիրներին և իրավունքների խախտումներին վերաբերող հետազոտական դրամաշնորհային ծրագրերի ներկայացումը։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ԵՀՀ Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը։

Մտքերի փոխանակմանը հաջորդել են դրամաշնորհ ստացած կազմակերպությունների հետազոտական արդյունքների ներկայացումները, որոնք վերաբերվում էին արդարադատություն իրականացնող հաստատություններում առկա խնդիրներին և իրավունքի խախտումներին։

Հավելենք, որ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930