Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Հորեղբորը դանակահարել էր նրա հողամասը վարձակալությամբ տրամադրելու շուրջ վիճաբանելիս

Ապրիլ 20,2022 17:16

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի կողմից հորեղբոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն 2021թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում,  38-ամյա տղամարդը հորեղբոր՝ Երասխահուն գյուղի տանը, վերջինիս պատկանող հողամասը վարձակալությամբ այլ անձի տրամադրելու հարցի շուրջ վիճաբանել է հորեղբոր հետ, որի ընթացքում ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է  նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930