Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո Բրյուսելն ու Մոսկվան սկսել են աշխուժորեն վիճարկել միջնորդական առաջնորդությո՞ւն, թե՞ կա գործակցվածություն, ինչը սակայն փորձ է արվում մատուցել հենց «մրցակցության» տրամաբանության մեջ. Բաբաջանյան

Ապրիլ 20,2022 17:12

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի, ըստ իս, կարևոր դիտարկում Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարության մասին, որում նշվում է Սոչիի համաձայնությունը արագացնելու մասին, սակայն չի հիշատակվում, ոչ մի բառով չի հիշատակվում Բրյուսելում դեկտեմբերին և ապրիլին կայացած եռակողմ հանդիպումները:

Այդ օրինակը վկայում է, որ բավականին ակտուալ է հարցը՝ ի վերջո Բրյուսելն ու Մոսկվան սկսել են աշխուժորեն վիճարկել միջնորդական առաջնորդությո՞ւն, թե՞ այդուհանդերձ կա գործակցվածություն կամ խաղակցվածություն, ինչը սակայն տակտիկական նկատառումներից ելնելով փորձ է արվում մատուցել հենց «մրցակցության» կամ դիմակայության տրամաբանության մեջ:

Բոլոր դեպքերում, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի համատեղ հայտարարության բովանդակությունը գործնականում ի թիվս մի շարք «հաղորդագրությունների», արտահայտում է նաև արցախյան խնդրում, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կամ նվազագույնը կառավարման հարցում դիրքեր չզիջելու ՌԴ տրամադրվածությունը, և ավելի շուտ գուցե՝ դիրքերն ամրացնելու վճռականությունը:

Այլ հարց է, թե որքանով կկարողանա Ռուսաստանը գործնականում պահել իր դիրքերը, հաշվի առնելով ահռելի ծանրությունն ուկրաինական օպերացիայի առումով, այլ հարց է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930