«Ես ահաբեկչական խմբավորումներին չեմ մեկնաբանում»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Ազգային ժողովրդավարական բեւեռի» պնդմանը, թե ընդվզման գործողություններ անող ընդդիմադիրները «Կրեմլի ագենտներ» են՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, որն իջեցրել է կուսակցական դրոշն ու բոլորին հրավիրում է համախմբվել Արցախը փրկելու եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի շուրջ։
Արթուր Վանեցյանը շեշտեց․ «Հայ եմ, ազգանունս «յան»-ով է վերջանում։ Կապ ունեմ միայն ՀՀ-ի, Արցախի, հայ ժողովրդի հետ։ Որեւէ մեկն ինձ չի կարող մեղադրել այլ կապերի մեջ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ