Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկման թեման կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանվածության հարցն էր

Ապրիլ 20,2022 14:04

Ապրիլի 19-ին Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի եւ նախարարության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ հերթական անգամ աշխատանքային կարգով քննարկվել են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ ստացված առաջարկները:

Քննարկման թեման կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանվածության եւ աշխատավայրում արժանապատիվ, սեռական բռնությունից զերծ վերաբերմունքին ուղղված լրացուցիչ մեխանիզմների ամրագրման անհրաժեշտության հարցն էր, որի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները:

Առաջարկվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի նախագծում ամրագրել հստակ մեխանիզմներ, որոնք միտված են կանխարգելելու աշխատավայրում բռնությունը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930