«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021թ․ ԱԺ ընտրությունների նախընտրական ծրագրից Արցախին վերաբերող հատվածներ․
1.Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով:
2.Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Կարդացեք նաև
3.Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները:
4.Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը ՉԻ ԿԱՐՈՂ ԳՈՅԱՏԵՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ։
Ես պնդում եմ, որ այլ քարոզ իրականացնելու դեպքում նրանք ստանալու էին մոտավոր այնքան ձայն, ինչքան սրա հակառակ քարոզն իրականացնող ՀԱԿ-ը 2017թ.-ին (1,7%) + վարչական ռեսուրսը։ Հիմա կամ պետք է վերադառնալ նախընտրական ծրագրին, կամ նոր ընտրություններ կազմակերպել, որտեղ ժողովուրդը համապատասխան մանդատ կտա կամ չի տա։