Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Փաշինյան-Պուտին հայտարարության մի շարք կետերում գնում է այն հստակ գիծը, որ Հայաստանը չպիտի ունենա իրապես սուվերեն արտաքին քաղաքականություն. Իոաննիսյան

Ապրիլ 20,2022 13:08

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Որոշ արձանագրումներ Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարությունից

1.Հայտարարությամբ (22-րդ կետով), ըստ էության, Հայաստանը լեգիտիմացնում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմը:

2.Հայտարարության 9-րդ կետով Հայաստանը, դե-ֆակտո, դատապարտում է Ռուսաստանի դեմ արևմուտքի պատժամիջոցները և ակնարկեց դրանք շրջանցելու հարցում ՌԴ-ին աջակցելու մասին:

3.Հայտարարության 10-րդ կետով ինֆորմացիոն-կոմունիկացիոն անվտանգության հարցում ՌԴ-ի հետ համագործակցելու պարտավորվածությունը, ընդհանրապես նման է Ստոկհոլմյան սինդրոմին:

4.Հայտարարության 23-րդ կետում տրամաբանորեն պետք է լիներ վարձկանության դատապարտումն ու դրա դեմ պայքարի մասին ինչ-որ սիրուն խոսքեր, բայց չկար:

5.Հայտարարության մի շարք կետերում (4, 22, 30 և այլն) գնում է այն հստակ գիծը, որ Հայաստանը չպիտի ունենա իրապես սուվերեն արտաքին քաղաքականություն:

6.Թեև հայտարարության մի շարք կետեր ինտեգրացիոն տրամաբանության մեջ են, սակայն դրանում որևէ խոսք չկա Միութենական պատմության մասին:

7.Հայտարարությամբ վերահաստատվեց ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահության մանդատը, որը, վերջերս, էական կասկածի տակ էր դրվել:

8.Հայտարարությունում չկա որևէ ողջույնի կամ աջակցության խոսք կապված Երևանի նախաձեռնած խաղաղության օրակարգի ու հռետորաբանության հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930