Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մոսկվայում ստորագրված 30 կետանոց հայտարարությունը, ոչ այլ ինչ, քան «բելառուսացման» և միութենական պետության արձանագրման նախերգանք հնարավոր չէ որակել. Գայանե Աբրահամյան

Ապրիլ 20,2022 12:43

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Մոսկվայում ստորագրված 30 կետանոց հայտարարությունը (ակնհայտորեն հետագայում փաստաթուղթ դառնալու հավակնությամբ), ոչ այլ ինչ քան «բելառուսացման»  եւ միութենական պետության արձանագրման նախերգանք հնարավոր չէ որակել։

Դեռ ինչ-որ մեկը շարունակելու է խոսել ու հավատալ միջազգային դերակատարների կողմից խոստացվող անվտանգային երաշխիքների կամ «կոնսոլիդացիայի» մասի՞ն ու վստահեցնել, որ եթե Արցախի հարցում անդառնալի զիջումներ արվեն կոնսոլիդացիա լինելու է, լավ է լռեն եւ շատ ուշադիր կարդան- պատմեն հայտարարությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930