Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում լոգարանում վեց տարեկան աղջիկ է մահացել․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը

Ապրիլ 20,2022 12:39

Երեկ երեկոյան ժամը 19․30-ի սահմաններում ասպիրացիոն ասֆիքսիա, բիոլոգիական մահ ախտորոշմամբ Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց են տեղափոխել 6-ամյա աղջկա։

Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու մոր և մանկան մանկական հիվանդանոցի տնօրենի ժ/պ Հովհաննես Վարձելյանը, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, սրտի աշխատանքը վերականգնվել է, երեխան միացված է եղել արհեստական շնչառական սարքին․ սակայն գիտակցություն չի եղել․ 3-4 ժամ անց սրտի կանգ է գրանցվել։

Դեպքը տեղի է ունեցել Օդանավակայան 2-րդ փողոցում, հարևանները մեզ հետ զրույցում ասացին, որ մայրը և երեխան լողանալիս են եղել, ըստ էության, թունավորվել են շմոլ գազից։

Գյումրու Մոր և մանկան հիվանդանոցից ոստիկանության Կումայրի բաժին ժամը 20.00-ին հաղորդում է ստացվել, որ Օդանավակայան թաղամասից անշունչ վիճակում իրենց մոտ է տեղափոխվել նույն տան բնակչուհի Կ․ Հ․-ն՝ ծնված 2016 թվականին։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ.19.00-ի սահմաններում երեխային լողացնելիս՝ մոր ինքնազգացողությունը վատացել և դուրս է եկել լոգարանից։ Ամուսինը օգնություն է ցույց տվել կնոջը, այնուհետ գնացել է լոգարան՝ երեխային հայտնաբերելով անգիտակից վիճակում:

Ըստ բժիշկի տեղեկանքի, նույն օրը ժ.19.05-ին վերակենդանացման բաժանմունք է բերվել Կ.Հ․-ի դիակը, ենթադրվում է «ասպիրացիոն ասֆիքսիա, բիոլոգիական մահ»:

Նշանակվել է Դատաբժշկական փորձաքննություն։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930