Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակադիր բեւեռներում հայտնված բոլոր երկրներն արցախյան հիմնահարցի կարգավորման միեւնույն ուղին են նախանշում. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 20,2022 10:55

Ռուսաստանի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ աննախադեպ լարված հարաբերությունների խաչմերուկում է հայտնվել նաեւ Հայաստանը: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ակտիվորեն ներգրավվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները եւ ԵՄ-ն, սակայն ոչ թե միասնական հարթակում, այլ առանձին-առանձին: Աշխարհի թիվ 1 օրակարգի՝ ուկրաինական հակամարտության ֆոնին արցախյան հիմնահարցի հանդեպ նման աննախադեպ ուշադրությունը խոսում է մեր տարածաշրջանի զարգացումների աշխարհաքաղաքական կարեւորության մասին:

Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների պատճառով հակադիր բեւեռներում հայտնված բոլոր երկրներն արցախյան հիմնահարցի կարգավորման միեւնույն ուղին են նախանշում, այն է՝ խաղաղ քաղաքական բանակցությունների միջոցով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորում եւ արցախյան հիմնահարցի հիմնարար, երկարաժամկետ լուծում: Այս օրակարգի շուրջ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի են ունենում աննախադեպ քանակի հանդիպումներ եւ քննարկումներ:

Հանդիպումներն ու հայտարարությունները փաստում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացներն աննախադեպ թափ են հավաքել: Դրանց հիմքում խնդիրների խաղաղ կարգավորումն է, որի օգտին են արտահայտվում եւ՛ կողմերը, եւ՛ միջնորդ երկրները, եւ՛ միջազգային կազմակերպությունները: Այստեղ, թերեւս, պետությունների միջեւ մրցակցությունն այն հարցի շուրջ է, թե ում «քավորությամբ» առարկայական ձեռքբերումներ կապահովվեն, ինչը, սակայն, էական չէ վերջնարդյունքի տեսանկյունից, քանի որ բոլորն էլ ջանքեր են գործադրում Արցախի Հանրապետության շուրջ հանգուցալուծում գտնելու հարցում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930