Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության խնդիրը բոլորովին այլ մակարդակ տեղափոխելու ժամանակն է, այլեւս զուտ ճանաչումը լուծում չի կարող լինել. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 20,2022 10:36

Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Հայոց ցեղասպանության թեմայի արծարծմամբ պայմանավորված, թուրքական միջավայրում աճում է անհանգստությունը։

Թուրքիային անհանգստացրել է ԱՄՆ կոնգրեսականներ Քերոլին Մալոնիի (Դեմոկրատ, Նյու Յորք) եւ Գաս Բիլիրակիսի (Հանրապետական, Ֆլորիդա) կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության դասավանդման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծը, որին անմիջականորեն աջակցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Կրթական բաղադրիչը չափազանց կարեւոր եւ ռազմավարական նշանակություն ունեցող հարց է, քանի որ դրանով սերունդները հնարավորություն կունենան տեղեկանալու պատմական իրողությանը, որտեղ կեղծիքն ու կեղծարարությունները տեղ չեն գտնի։

Նման կեղծարարությունների եւ խեղաթյուրումների վերաբերյալ առանձին հիշատակում ունի Շուշիի տխրահռչակ հռչակագիրը, որտեղ երկու ոճրագործ պետությունները նախատեսում են միավորել իրենց ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը կասեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքներում։ Ի դեպ, վերջերս մեր բարեկամ երկիր Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որի միջազգային ճանաչման ընդլայնումը համարել էր մարդկության ընդհանուր պարտքը։

Հայոց ցեղասպանության խնդիրը բոլորովին այլ մակարդակ տեղափոխելու ժամանակն է, այլեւս զուտ ճանաչումը խնդրի լուծում չի կարող լինել։ Առաջնային են դառնում դատապարտման, պատասխանատվության կանչման եւ կանխման գործողությունները։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930