Բուլղարիայի մայրաքաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը թեւակոխել է վճռորոշ փուլ, որտեղ արդեն խաղարկվում են մեդալները:
Ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարած այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականի երեք անդամներ Սոֆիայի ռինգում իրենց համար արդեն ապահովել են բրոնզե մեդալ: Նրանք են. Էրիկ Իսրայելյանը՝ 60 կգ քաշային կարգ, Արես Հակոբյանը՝ 67 կգ եւ Համլետ Ադամյանը՝ 80 կգ: Նրանք պայքարը շարունակելու են եզրափակիչ մտնելու եւ չեմպիոնության համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ