Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ ասել՝ սա Քոչարյանի սխալն է, Սերժի սխալն է, Նիկոլի սխալն է, իրար վրա գցելով՝ հիմա բանի չենք հասնելու, հիմա հստակ խնդիր ունենք, դա պիտի լուծվի». Գաբրիել Ջեմբերջյան. «Հրապարակ»

Ապրիլ 20,2022 10:14

Երեկ Վանեցյանին տեսակցելու էին եկել նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, բարերար Գաբրիել Ջեմբերջյանը։

«Պրն Վանեցյանի քայլը ճշգրիտ քայլ է, որը պիտի համախմբի թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը։ Իմ կարծիքով՝ պրն Վանեցյանի քայլը նաեւ միմյանց միջեւ կամուրջ հաստատելու համար է արվում, սա, իհարկե, իմ տեսակետն է։ Բոլոր նրանք, ովքեր իրենց հայրենիքը կսիրեն, պետք է արթնացնեն ժողովրդին, հանեն դեպրեսիայից։ Ժողովուրդն այսօր դեպրեսիայի մեջ թաղված է։ «Պայքարին միանում եմ, թե չեմ միանում» հարցին պատասխանեմ, որ ես միանում եմ հաշտությանը։ Ես կարծում եմ, որ իշխանությունն ու ընդդիմությունն այս պահին գոնե պետք է իրար հետ համագործակցեն, քանզի համագործակցելով է միայն, որ կարողանալու ենք սխալները շտկել։ Մենք չէ, որ պետք է Փաշինյանին ասենք՝ հրաժարական տուր, նա՝ ինքը պիտի հասկանա ու հրաժարական տա։ Նա իր շահերի համար նաեւ դա պիտի անի։ Հիմա ինչքան մարդիկ այստեղ շատանան, իշխանությունն էլ կմտածի այս ձեռնարկին աջակից լինելու համար։ Ես հանրային խորհրդի անդամ եմ։ Փաշինյանի ներկայությամբ նրան ասել եմ՝ պրն Փաշինյան, Դուք հրաժարական տվեք, Ձեր լիազորությունները թեկուզ Ձեր խմբակից մի ուրիշ անձի հանձնեք։ Ես նրան ասել եմ, որ բանակցությունները երկար են տեւելու, ու պիտի գլխավոր բանակցողն անպայման փոխվի։ Պետք չէ ասել՝ սա Քոչարյանի սխալն է, Սերժի սխալն է, Նիկոլի սխալն է։ Իրար վրա գցելով՝ հիմա բանի չենք հասնելու, հիմա հստակ խնդիր ունենք, դա պիտի լուծվի։ Արցախը մերն է ու մերն էլ պիտի մնա։ Նշաձող իջեցնել են ասում, հույս ունեմ, որ հակառակը կանի»,- մեր դիտարկումներին ի պատասխան ասաց Գաբրիել Ջեմբերջյանը։

Կարեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930