Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն՝ հունվար-մարտ ամիսներին խոշոր հարկատուների եռյակում. «Ժողովուրդ»

Ապրիլ 20,2022 09:22

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը, որտեղ հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել:

Պետական բյուջե այս տարվա հունվար-մարտ ամիսներին ավելի շատ հարկ վճարած գերատեսչությունը ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Մեզ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարության աշխատակազմը գլխավորում է ցանկի երրորդ տեղը եւ պետական բյուջե վճարել է 8 մլրդ 631 մլն 908 հազար դրամի հարկ ու տուրք: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին ցանկի առաջատարը խոշոր հանքարդյունահանող «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որի 15 տոկոս բաժնետերն, ի դեպ, կառավարությունն է, որը դարձավ բաժնետեր խիստ կասկածելի գործարքների արդյունքում:

Նշված ընկերության հարկային վճարումները կազմել են 35 մլրդ 448 մլն դրամ: Ցանկի երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 20 մլրդ 82 մլն 542 հազար դրամ հարկ ու տուրքով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930