44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ ապրիլի 18-ին բողոքի ցույց են կազմակերպել «պետական ապահովագրական ընկերության շենքի դիմաց:
Նրանք, մասնավորապես, իրենց բողոքն են հայտնել, որ չնայած օրենքով նախատեսված բժշկական ապահովագրությանը և իրենց տրված հաշմանդամության կարգին, իրենց ապահովագրական գումարները չեն փոխանցվել:
«Ամեն անգամ մեզ խաբում են: Սկզբում ասացին՝ եկեք ապրիլի 14-ին, հետո՝ 15-ին: Վերջին անգամ խոստացել էին գումարները վճարել ապրիլի 18-ին: Բայց այսօր էլ ուղարկում են Սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամ: Մենք բուժման կարիք ունենք, իսկ մեզ գումար չեն տալիս: Կա նախագահի հրաման, և մենք պետք է ստանանք այդ գումարը»,- ասել է ցուցարարներից մեկը:
Ցուցարարների մոտ ոչ մեկ դուրս չի եկել, որից հետո պատերազմի մասնակիցներն իրենք են մտել ընկերության շենք: Այնտեղ նրանց ասել են, որ այդ հարցով պատասխանատու անձը տեղում չէ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ