Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համատեղ հայտարարության մեջ, ավաղ, շեշտված չէ ԼՂ-ի ապագա կարգավիճակի, հիմնարար սկզբունքների, ինքնորոշման իրավունքի կարեւորությունը. Արմեն Աշոտյան

Ապրիլ 19,2022 23:30

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ավարտվեց Նիկոլի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի արդյունքում ստորագրվեց ծավալուն համատեղ հայտարարություն։

Նորմալ իշխանություն ունենալու դեպքում ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի հետ հանդիպումից ակնկալիքները մեծ կլինեին։

Ցավոք, հայկական կողմը ներկայացնող անձն անգամ իր երկրի ներսում ունակ չէ կամ չունի ցանկություն սթափ շեշտադրելու ազգային խնդիրների իրական օրակարգ, ուստի պատահական չէ, որ անգամ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող երկրի հետ նա չկարողացավ կամ չցանկացավ առաջ մղել համայն հայության գերակայությունը՝ Արցախի ապագայի հարցը։

Համատեղ հայտարարության մեջ, ավաղ, շեշտված չէ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի, կոնֆլիկտի կարգավորման հիմնարար սկզբունքների, այդ թվում ՝ ինքնորոշման իրավունքի կարեւորությունը:

Սա է իմ ամենամեծ մտահոգությունը, թեպետ այդ  թեզի բացակայությունը միջազգային հայտարարության մեջ, ցավոք սրտի, դեռեւս օրինաչափ է, քանի դեռ մեզ ներկայացնում է Արցախն աճուրդի հանած Նիկոլ Փաշինյանը»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930