Aravot.am-ին հասած տեղեկություններով, մոտ 9 ամսվա բացակայությունից հետո այսօր ԱՄՆ-ից Գյումրի է վերադառնում նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Նա ԱՄՆ էր մեկնել իր պաշտոնավարման վերջին ամիսներին՝ բուժման նպատակով։ Նրա վերադարձի մասին լուրը հաստատեցին նաև հարազատները։
Հիշեցնենք, որ չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների հորդորներին՝ Սամվել Բալասանյանը չէր համաձայնել իր թեկնածությունն առաջադրել ու վերընտրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնում, նա գերադասել էր սերնդափոխությունը։ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ձայների քանակով առաջատար դարձել էր «Բալասանյան դաշինք»-ը՝ ստանձնելով քաղաքապետի պաշտոնը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ