Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը ստորագրել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր

Ապրիլ 19,2022 22:55

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ

Ապրիլի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության Մոսկվա պաշտոնական այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր: Երկկողմ հետագա համագործակցության ուղղվածությունը նաև կներառի հանցագործությունների հետաքննություն՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ:

Զրուցակիցները նաև քննության են առել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին վերաբերվող մի շարք հարցեր:

Անվտանգության խորհրդի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930