Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 19-ի անցուդարձն Ազատության հրապարակում (Ֆոտոշարք)

Ապրիլ 19,2022 22:22

ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները, «Հայրենիք» կուսակցությունը, նրանց համակիրներն ու մի շարք այլ հասարակական-քաղաքական գործիչներ, պատերազմի մասնակիցներ ապրիլի 17-ից նստացույց են անում Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, Արցախն ու ՀՀ-ն զիջումների չտանելու պահանջներով։ Այսօր պատերազմի մասնակից տղաները, որոնք հացադուլ են անում, ուղերձով  դիմել են հանրությանը։ Նրանց այցելել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

5165 շարժումն այսօր իջեցրեց կուսակցական դրոշն ու Ազատության հրապարակում միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին եւ Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբմանը, մյուս կուսակցություններին էլ նույնը կոչ արեց: Քաղաքացիների մասնակցությամբ քննարկում կազմակերպվեց, որի ժամանակ ուշագրավ դեպք եղավ։ Հրապարակ էր եկել նաեւ պատերազմի ընթացքում ԱԱԾ-ն ղեկավարած Միքայել Համբարձումյանը։

Aravot.am-ի ֆոտոշարքն  այսօր՝ Ազատության հրապարակից։

Հեղինակներ՝ Գեւորգ Մկրտչյան, Լուիզա Սուքիասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930