Ներհամայնքային տրանսպորտային հաղորդակցության նպատակով՝ Իջևան խոշորացված համայնքը ձեռք է բերել 4 միկրոավտոբուս։ Ծրագիրն իրականցվել է ՀՏԶՀ-ի հետ համագործակցության արդյունքում։
Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին Իջևանի համայնքապետարանից։ Անհրաժեշտության դեպքում միկրոավտոբուսները կապահովվեն նաև համայնքային մարզական, մշակութային և այլ խմբերի անվտանգ և հարմարավետ տեղափոխումն ու մասնակցությունը հանրապետությունում տեղի ունեցող միջոցառումներին։
Հիշեցնենք, որ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 304 մլն․ դրամ է։ Համայնքապետարանի ներդրումը կազմել է 15 մլն․ 200․000 դրամ։ Համագործակցության արդյունքում գնված ողջ տեխնիկան և փոխադրամիջոցը կծառայի շուրջ 47000 բնակչի։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ