Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մայիսյան փողոցը, որը Թատերական ինստիտուտին կից է, անվանափոխվեց թատրոնի եւ կինոյի դերասան, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի անվամբ՝ «Խորեն Աբրահամյան փողոց»։ Այս մասին որոշումն ընդունվեց Երեւանի ավագանու այսօրվա նիստում։
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ