Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե տղա երեխան անընդհատ ծեծ է ուտում, նրան ստորացրել են, այդ մարդու հայացքը գետնին է գամված, ուրիշի ծնկներին է նայում, ուրիշի եսիմ ինչ տեղն է նայում». Խաչիկ Գալստյան

Ապրիլ 19,2022 19:45

Այսօր Ազատության հրապարակում «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանն ու իրանագետ Վարդան Ոսկանյանը քննարկում էին կազմակերպել՝ «Արցախյան շարժում եւ հայոց պետականություն. լինել, թե չլինել» թեմայով:

Խաչիկ Գալստյանը, խոսելով բանակցությունների մասին՝ ասաց, որ դրանք բնականաբար ռոբոտները չեն վարում, հետեւաբար մարդկային գործոնը բանակցություններում ֆունդամենտալ նշանակություն ունի: Երբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը եղավ, իրենք զգուշացնում էին, որ պարտված մարդը չի կարող բանակցել, դա տրամաբանությունից դուրս է. «Եթե տղա երեխան անընդհատ ծեծ է ուտում, նրան նվաստացրել ու ստորացրել են, այդ մարդու դեմ հանդիման իր աչքերը գետնին է լինում, ոչ թե ուղիղ: Հիմա այդ մարդու հայացքը գետնին է գամված, ուրիշի ծնկներին է նայում, ուրիշի եսիմ ինչ տեղն է նայում: Իրավիճակը փոխելու համար մեկ պայմանը բանակցողին փոխելն է, հետո նոր մասնագիտական դետալները: Դետալ 1՝ միշտ հիշեք՝ բանակցություններին զուգահեռ գրպանումդ պետք է «ԲՈԼԱ» ունենաս, որը ժողովրդական լավ խոսք է՝ դե հերիք ու բոլ է, բայց նաեւ՝ «բանակցային որոշման լավագույն այլընտրանք»:

Բանակցություններին զուգահեռ գրպանումդ «ԲՈԼԱ» ունենաս՝ դու հաղթող ես: Ալիեւը աչքիս լույսը չի, բայց տեսեք հրաշալի կերպով 30 տարի բանակցելով՝ գրպանում «ԲՈԼԱ» ունեցավ: Միջազգային լեգիտիմություն է ստացել, որ դա իր պատմական տարածքներն են, ինքը իրավունք ունի զենքի ուժով դա հետ վերցնի: Իսկ մենք մեր պատմական տարածքներից անընդհատ տալով՝ այսօր էլ այդ պատուհասը հելնում, ասում է՝ մենք ունենք տարածքներ, որոնք Ադրբեջանին են պատկանում»:

Գալստյանն ասաց, որ եթե «ինչ կլինի, եթե»-ով հարցերին մոտենանք, թվացյալ անհնարինը հնարավոր կսարքենք. «Բանակցողին փոխելով՝ դու փոխում ես այն մարդուն, ով կարող է իրական հայկական շահ ներկայացնել, ով պարտության չի մատնված, հոգեբանական վիճակի մեջ չի հայտնված, մարդ, ով պատրաստ է հանուն Արցախի ու յուրաքանչյուր թիզ հողի՝ ամեն ինչի: Հիշեք 92-ին ինչ եղավ, մահապարտության գնացին: Այս 2-3 օրվա ամենամեծ դերակատարումը հաջողված եմ համարում, որովհետեւ հազարավոր մարդիկ բանուգործը թողել՝ այստեղ են: Դա պետք է լինի վարակիչ, հերոսությունը վարակիչ է: Հրապարակին պետք է նոր հայ, մենք հիմա նոր հայի կերտում ենք իրականացնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930