Լյուբլինի դատարանը դատավճիռ է կայացրել 2020թ. հայերի վրա հարձակում գործած 7 ադրբեջանցիների նկատմամբ:
Մասնավորապես, դատարանը նրանցից 4-ին դատապարտել է 2 տարի 8 ամիս ազատազրկման` խիստ ռեժիմի պայմաններում: Եվս երկուսը դատապարտվել են 2 տարի 8 ամիս ազատազրկման:
Հիշեցնենք, 2020թ. հուլիսին Մոսկվայում մի քանի անձիք դիմակներով և զինված հարձակվել էին հայկական համարանիշներով ավտոմեքենաների վրա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ