Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Բացման խոսքում Պուտինն ասել է, որ նախատեսվում է մի շարք պայմանագրերի ստորագրում բավականին ամուր հիմքի վրա: «200 փաստաթուղթ՝ հիմնված իրավական հարաբերությունների վրա ստորագրվել են անցյալ տարի, և դա ստեղծում է շատ լավ հնարավորություն աշխատելու գործնականում բոլոր ուղղություններով»,- ասել է նա:
Առաջին ուղղությունը, ըստ Պուտինի տնտեսությունն է: Նա նշել է, որ 2021թ. աճը կազմել է 12.8%, ըստ ռուսական կողմի վիճակագրության: Իսկ այս տարվա առաջին ամիսներին՝ գումարած ևս 50 տոկոս: «Դա շատ լավ ցուցանիշ է, հատկապես այս շրջանում»:
«Անկասկած, մեր ուշադրության կենտրոնում կլինեն նաև անվտանգության, այդ թվում Ղարաբաղի հետ կապված հարցեր: Խնդիրները շատ են, համաձայն եմ: Մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք. Եթե ոչ ամեն շաբաթ, ապա ամեն տասնօրյակը մեկ մենք խոսում ենք հեռախոսով, հանդիպումներն էլ պարբերական են, չնայած համավարակին»,- ասել է Պուտինը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ