Aravot.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանն (լուսանկարում) ազատվել է աշխատանքից եւ նշանակվելու է Գեղարքունիքի մարզի դատախազ։
Ըստ մեր տեղեկությունների, Սյունիքի մարզի դատախազի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է մարզի դատախազ Մասիս Պողոսյանը։ Վերջինս Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ