Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննարկվել են մեդիա ոլորտի խնդիրները, ստորագրվել է հուշագիր

Ապրիլ 19,2022 17:38

Ապրիլի 19-ին տեղի է ունեցել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախաձեռնած կլոր սեղան-քննարկումը՝ «Մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում» թեմայով։

Ներկայացվել են ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենքներում առկա խնդիրներն ու դրանց հաղթահարման հնարավորությունները, ոլորտի զարգացման հայեցակարգի մշակման հեռանկարները, անցկացվել է քննարկում մեդիա փորձագետների, լրագրողների, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, իրավապաշտպանների, փաստաբանների մասնակցությամբ։

Միջոցառման ավարտին ստորագրվել է բարեփոխումներ իրականացնելուն ուղղված համագործակցության Հուշագիր՝ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ արդարադատության նախարարության և 11 լրագրողական կազմակերպությունների միջև։

Այս փաստաթղթով նախատեսվող համագործակցության հիմնական նպատակը Հայաստանում մեդիա ոլորտի զարգացման քաղաքականության մշակումն ու իրագործումն է, լրատվամիջոցներին վերաբերող օրենսդրության բարեփոխումն ու արդիականացումը՝ միջազգային լավագույն փորձի և նորմերի կիրառմամբ։

Համատեղ ջանքերով իրականացվելիք բարեփոխումները նաև միտված են լինելու երկրում տեղեկատվական դաշտի առողջացմանը, որակյալ լրագրության խրախուսմանը, ապատեղեկատվության, ատելության խոսքի, բռնության քարոզի նվազեցմանը։

Կից ներկայացվում է ստորագրված Հուշագիրը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի պատրաստած՝ մեդիա ոլորտի խնդիրներին առնչվող տեսանյութը։ ՀՈՒՇԱԳԻՐ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930